Արամ Հարությունյանն ազատել է ջրօգտագործողների ընկերությունների մի քանի պետերի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն աշխատանքից ազատել է ջրօգտագործողների ընկերությունների մի քանի պետերի։ Վարչապետի հանձնարարությամբ ստուգվել է ՋՕԸ-ների ֆինանսական գործունեությունը, և խախտումների համար հեռացվել են աշխատանքից։ Մեր տեղեկություններով, ազատվել է Արարատի ՋՕԸ պետը, նրա փոխարեն նշանակվել է 22-23 տարեկան երիտասարդ։ Թիրախում է նաև Վեդու ՋՕԸ պետը։ Աննշան թվացող այս պաշտոնները խիստ եկամտաբեր են, հետևաբար, այնտեղ հայտնվելու համար լուրջ «ջանքեր» են թափվում։ Իսկ գործող պետին ազատելը շատ հեշտ է, քանի որ ցանկացած ստուգման արդյունքում կարելի է չարաշահումներ հայտնաբերել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: