Մհեր Սեդրակյանը հեռանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում սկսվել է 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ պատգամավորության թեկնածուների ճշգրտման գործընթացը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մասնավորապես արդեն որոշված է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը գալիք ընտրություններում այլեւս չի առաջադրվելու:

Նրա փոխարեն պատգամավորության թեկնածու կառաջադրվի իր որդին` ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը:

Նա արդեն հասցրել է դառնալ ՀՀԿ անդամ: ՀՀԿ-ի մյուս «թագաժառանգ» երիտասարդների պես նա նաեւ Երեւանի ավագանու անդամ է: Բացի այդ՝ Դավիթ Սեդրակյանն արդեն սկսել է Էրեբունի վարչական շրջանում «բարեգործական» միջոցառումներ իրականացնել:

Մասնավորապես, մի քանի օր առաջ նա Էրեբունու դպրոցականների շրջանում մրցույթ է հայտարարել, որի արդյունքում առաջին երեք տեղերը զբաղեցրած աշակերտների խոստացել են նրանց ԲՈՒՀ-ի ուսման վարձը վճարել: Նկատեցի՞ք, իշխանությունների երեւակայությունը գումար բաժանելուց այն կողմ չի անցնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031