«Մայնցի» դարպասապահը կդառնա «Լիվերպուլի» նոր առաջին համարը
22-ամյա Լորիս Կարիուսը կփոխարինի Սիմոն Մինյոլեին:
«Մայնցի» դարպասապահ Լորիս Կարիուսը համաձայնեցրել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ: Յուրգեն Կլոպի թիմ տեղափոխվելու վերաբերյալ գործարքը գտնվում է ավարտական փուլում:
Ինչպես հաղորդում է Kicker-ը, «Էնֆիլդում» Կարիուսը կլինի նոր առաջին համարը՝ Սիմոն Մինյոլեի փոխարեն:
Կարիուսի պայմանագիրը «Մայնցի» հետ նախատեսված է մինչև 2018թ.:
Transfermarkt-ը դարպասապահին գնահատում է 7 մլն եվրո:
Կարիուսը «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի շրջանավարտ է, ով 2012թ. որպես ազատ գործակալ՝ տեղափոխվել է «Մայնց»:
2015-16 մրցաշրջանում «Մայնցի» կազմում Կարիուսն անցկացրել է 36 հանդիպում, որոնցից 10-ում գոլ բաց չի թողել: Թիմի հետ դարպասապահը գրավել է Բունդեսլիգայի 6-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը