Միհրան Պողոսյանը պատրաստ է 100 մլն դոլար ներդնել նոր պաշտոն ստանալու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը իշխանական համակարգում իր դիրքերը վերականգնելու համար ուղիներ է փնտրում: Ըստ լուրերի՝ նա պատրաստ է լուրջ միջոցներ` մինչեւ անգամ 100 մլն դոլարի չափով գումար ներդնել, միայն թե Սերժ Սարգսյանն իրեն ների եւ ուժային կառույցներից որեւէ մեկում նոր պաշտոն վստահի: Սակայն իշխանական վերնախավի աչքերում իր դիրքերը վերականգնելու գործում ԴԱՀԿ նախկին պետի միակ հնարավորությունը 2017 թվականի ԱԺ ընտրություններն են: Եթե նրան հաջողվի որեւէ տարածքի պատասխանատվություն ստանձնել եւ արդարացնել հույսերը, ապա հնարավոր է իրեն կրկին վերադարձնեն իշխանական համակարգ: Ու, կարծես թե, այս հարաբերություններում արդեն զիջումները սկսվել են առարկայական դառնալ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի առիթով (Միհրան Պողոսյանի թիկնապահները ծեծել էին օդանավակայանի աշխատակցին) քրեական գործի հարուցումը մերժվել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս