Բաժիններ՝

IBM ISTC Startup Challenge. 10 թիմ կպայքարի հաղթանակի համար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնըն իրականացնում են սկսնակների համար նախատեսված աքսելերացիոն մրցույթ` IBM ISTC Startup Challenge:

Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում Ինովացիայի զարգացում, սկսնակ ընկերությունների և թիմերի աջակցությունը՝ իրենց գաղափարներն ու նախագծերն իրականություն դարձնելու հարցում:

IBM ISTC Startup Challenge-ին մասնակցում է 10 թիմ, ովքեր ներկայացրել են գաղափարներ արհեստական բանականության, բիզնես անալիտիկայի, վիրտուալ իրականության, Big data և ամպային տեխնոլոգիաների ուղղություններով:

Ապրիլին թիմերի համար իրականացվել է 4 սեմինար՝ բիզնես գաղափարի ձևավորում և զարգացում, բիզնես Կանվաս և ֆինանսական հիմունքներ, գաղափարի ներկայացում և ստարտափի բրենդավորում։

13234708_1043236692427598_18512710_o

Թիմերն իրենց գաղափարների համար ստանում են մենթորություն հայաստանյան մասնագետների կողմից, իսկ լավագույն թիմերը կստանան մենթորությունը IBM Watson Europe մասնագետների կողմից։

Ամռանը նախատեսվում է անցկացնել DemoDay, որի միջոցով թիմերը կներկայացնեն իրենց ծրագրերը:

Լավագույն 2 թիմերը կստանան 1000 դոլար պարգևատրում, իսկ հաղթող թիմին կտրամադրվի 120,000 դոլարին համարժեք դրամ՝ IBM-ի ծառայություններից օգտվելու համար:

IBM ISTC Startup Challenge մրցույթը IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից սկսնակների աջակցման ծրագրերից մեկն է միայն: Հուլիսին կանցկացվի IBM Watson Hackathon-ը, իսկ  սեպտեմբերին կմեկնարկի առաջին ISTC Startup Acceleration ծրագիրը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս