Այժմ ընթանում է «Էյր Արմենիայի» պարտատերերի ցանկի ճշգրտման գործընթացը, որից հետո, եթե ավիաընկերությունը չի ցանկանում սնանկ ճանաչվել, ապա պետք է առողջացման ծրագիր ներկայացնի: Սակայն ստեղծված իրավիճակում կարծես թե լավատեսության որեւէ հիմք չկա:
«Հատիսի Լանջին» ռեստորանային համալիրում հարսանյաց արարողության ժամանակ մի խումբ անձանց թունավորման դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Շարքային սակրավորին մեղադրյանք է առաջադրվել այն բանի համար, որ մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողից զորամասում նրա մասին արատավորող տեղեկություններ տարածելու՝ վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ կատարելու տեսագրությունները հրապարակելու և ոչ նպաստավոր պայմաններ ստեղծելու սպառնալիքով՝ կատարել է շորթում՝ վերջինիցս պահանջել և ստացել է 15.000 դրամ, մեկ այլ անգամ նույն սպառնալիքով պահանջել և երկու անգամ ստացել է 30.000 դրամ, ապա՝ 300.000 դրամ:
Ինտերնետով հնարավո՞ր է մեղքերի խոստովանություն կատարել: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Լյարդի հիմնական ֆունկցիան մեր ընդունած սննդի մշակումն ու ավելորդ ճարպերից, տոքսիններից և վնասակար տարրերից ազատելն է, որն անչափ անհրաժեշտ է մեր օրգանիզմին: Այդ իսկ պատճառով լյարդը համարվում է ամենակարևոր օրգաններից մեկը, սակայն, այնուամենայնիվ, այս բոլոր վնասակար տարրերը չեն կարող չանդրադառնալ լյարդի վրա:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին աղքատության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 30%։
Այն, որ իշխանությունը երբեք չի եղել հանրային շահի սպասարկող, Հայաստանում դարձել է նորմ, սակայն տևական ժամանակ է, որ հանրային շահի հետ դադարել է կապ ունենալ նաև ընդդիմությունը:
8-ամյա զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, կապի ուսումնական պարապմունքների ժամանակ իր առողջությանը վնաս է պատճառել` կուլ է տվել ծայրը ջարդած ասեղի կտոր, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
2016 թ. հունվարի 11-ին կհրապարակվեն ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակի 2015 թ. դափնեկրի, ինչպես նաև 2015 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են նաև ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև մեկական մարզական լրագրող ՖԻՖԱ-ի անդամ երկրներից:
Ծանր հանցանքի մասին խոստովանություն լսելուց հետո հոգևորականը կարո՞ղ է բացահայտել այն ոստիկանությանը: Պատասխանում է Տ. Գարեգին աբեղա Հարությունյանը:
«Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել առաջին թիմում աշխատելու հնարավորության մասին:
Գեղեցիկ կազմվածքի գլխավոր թշնամիներն ալյուրից պատրաստված բոլոր մթերքներն են, քաղցրը, ճարպով սոուսները և կիսաֆաբրիկատները: Իսկ ինչու դրանց օգտագործումը դադարեցնելով՝ մարդիկ չեն նիհարում: Պատասխանն այլ մթերքների մեջ է, որոնք սխալմամբ օգտագործվում են նիհարել ցանկացողների կողմից:
«Դասական Հայաստանը, ինչպես գրում էր Օսիպ Մանդելշտամը, քարե տանիքներով եկեղեցիների եւ «խռպոտ օքրայի» գույնի լեռների երկիրը, անսպասելիորեն դառնում է …. դպրոցների երկիր: Ի՞նչ են այնտեղ սովորեցնում: Ապագան», գրում է հեղինակը:
Դպրոցն ավարտեց, ուզում էր ռադիոտեխնիկ սովորել, դե էն ժամանակ մեր մոտ հարգի մասնագիտություն էր, էլի: Ասացինք՝ ամուսնացի: Ասաց՝ դեռ ժամանակը չէ, կգնամ, Հայրենիքը կպաշտպանեմ, կգամ, խաղաղություն կլինի, կամուսնանամ: … Մայրս գնաց Ղարաբաղ, ասաց, որ Դավիթը գա, ինձ Ղարաբաղում ավելի հեշտ կգտնի: Իրեն էնտեղ մահվան թուղթ տվել են, ինձ էստեղ ասել են, որ անհայտ կորածների ցուցակի մեջ է: Ղարաբաղում էլ ինձ ասացին, որ անհայտ կորածների ցուցակում է: Դե սպասում եմ, էլի:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը «Ուոտֆորդի» հետ հանդիպումից հետո քննադատության է ենթարկել իր նախկին թիմի խաղը:
Ֆիզմաթը Հայաստանի լավագույն դպրոցն է` իր մասին քիչ խոսող, չափից ավելի համեստ, ոչ շատ պահանջկոտ արտաքին միջավայրի հանդեպ, բայց շատ ավելի պահանջկոտ ինքն իր նկատմամբ: Եվ դրա մասին են վկայում ոչ միայն օլիմպիադաների մասնակցության ցուցանիշները, այլև առաջին տեղը դպրոցների ազգային վարկանիշավորման աղյուսակում: Դպրոցի 50-ամյակը լավ առիթ է ոչ միայն ձեռքբերումների ամբողջացման, այլ նաև զարգացման հնարավորությունների ստեղծման համար: Պետք է գալիք տարիներին անել ավելին, քան արվել է մինչև այժմ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած վերքով, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Աշոտ Խ.-ն:
ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ պետք է ողջունել «Այո»-ի ու «Ոչ»-ի միջոցառումը. «Առաջին անգամ է մեր նորագույն պատմության մեջ, երբ երկու հակադիր կողմերի ներկայացուցիչները նույն ավտոբուսով ճանապարհ են գնում: Այս շրջագայությունը շատ մեծ բան է տալիս, որովհետև նույն մեքենայում մարդիկ ունեն տարբեր հայացքներ: Երբ ընդդիմության մի հատվածը հայտարարում է, որ չպետք է մասնակցի, կոպիտ սխալ է կատարում, որովհետև այնտեղ ընդդիմությանը սպասում են և նույնիսկ ազգանուններ են տալիս՝ հարցնելով, թե ինչո՞ւ այս մարդիկ չեն մասնակցում»:
Դժբախտ դեպք է, կյանք է, բոլորի հետ կարար պատահեր, բոլորս էլ մարդ ենք: Եթե ինքը լիներ վատ, անփույթ վարորդ, ես իրեն չէի պահի: Բայց ինքը շատ լավ վարորդ էր: 5 տարի աշխատել ա իմ մոտ, ոչ մի խնդիր չի եղել իր հետ կապված, շատ նորմալ աշխատել ա: Իմ իմանալով ինքը չի քնել, ուղղակի ձեռքից հեռախոսն ընկել ա, կռացել ա, որ հեռախոսը գետնից վերցնի, ձախ ձեռքով ռույլը բռնած ա եղել, մի թեթեւ ռույլը ֆռացել ա ու էլ չի կարողացել դզի:
Վարսակը երկարակեցություն ապահովող ամենաարդյունավետ միջոցն է: Այն ոչ միայն օգտակար է առողջ մարդկանց, այլև օգնում է ոտքի կանգնել անգամ անհույս մարդկանց: Վարսակն օգնում է վերադարձնել կենսական ուժն ու առողջությունը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը քրեական գործի ընթացքն իր օգտին լուծելու համար 2014 թվականի սեպտեմբերին իրենից պահանջել է 22 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:
Ալյուրը երկաթի սուլֆատով հարստացնելը մարդու օրգանիզմում կարող է հանգեցնել օստիոպորոզ հիվանդության առաջացմանը, որը ոսկրամկանային համակարգի խրոնիկ զարգացող հիվանդություն է:
: Նիստում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դատախազական լիազորությունների իրականացմանն առնչվող հարցեր:
Նոյեմբերի 23-ին, ժամը 11.45-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դոնի Ռոստովում 60-ամյա տղամարդը կասկածվում է 2000 թվականին ծնված որդու ու 1994 թվականին ծնված դստեր դաժան սպանության մեջ, հայտնում է ntv.ru-ն:
Վրաստանի պետական արտաքին պարտքի ծավալը ու պետական երաշխիքներով վերցված վարկերը, ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության 2015թ. հոկտեմբերի 31-ի տվյալների, կազմել է 4,2 մլրդ դոլար, գրում է Sputnik-ը:
Ինչպես հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային, սկսվել է Իրանին С-300-ներ մատակարարելու գործընթացը:
Համացանցում է հայտնվել մի խումբ փաստաբանների մասնակցությամբ տեսահոլովակը« որտեղ վերջիններս «Ոչ» են ասում առաջարկվող սահմանադրական փոփոխություններին՝ պատճառաբանելով, թե ինչու: