
Ռուսաստանն սկսել է С-300-ներ մատակարարել Իրանին

Ինչպես հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային, սկսվել է Իրանին С-300-ներ մատակարարելու գործընթացը:
«Ռուսաստանն սկսել է Իրանին С-300 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման գործընթացը»,- TASS-ը մեջբերել է նրա խոսքերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանը Իրանի հետ ստորագրել է С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիր:
Երբ պայմանագրի առաջին մասը ավարտվի, Իրանը հետ կկանչի դատական հայցը, որը ներկայացվել էր Ռուսաստանի դեմ՝ կապված պայմանագրի պայմանների չկատարման հետ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 13-ից չեղյալ էր հայտարարել 2010 թվականից գործող արգելքը Իրանին զենիթահրթիռային համալիների մատակարարման վերաբերյալ: