Բաժիններ՝

Առաջնությունը կհաղթի կամ «Արսենալը», կամ «Մանչեսթեր Սիթին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը «Ուոտֆորդի» հետ հանդիպումից հետո քննադատության է ենթարկել իր նախկին թիմի խաղը:

«Թիմում չկա փլեյմեյքեր: Ռունին անընդհատ ստիպված է լինում պայքարել գնդակի համար: Ես կարծում եմ, որ ամբողջ դաշտով կատարած փոխանցումներն ամեն անգամ չեն կարող գոլի հանգեցնել: Ես պաշտպանությունից խաղալու իմաստը չեմ տեսնում, որովհետև այդպիսի ֆուտբոլը ոչ մի արդյունք չի բերում:

Եթե Դուք ուզում եք հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգան, ապա վաղ թե ուշ ստիպված եք լինելու հարձակման գնալ: Այնպիսի փիլիսոփայությամբ, ինչպիսի Վան Գալինն է, Դուք դժվար թե հաջողության հասնեք: Ես կարծում եմ, որ Անգլիայի առաջնությունը կհաղթի կամ «Արսենալը», կամ «Մանչեսթեր Սիթին»,- Սքոուլզին է ցիտում Daily Mirror-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30