
Ըմպելիք, որը հիվանդին ոտքի կկանգնեցնի

Վարսակը երկարակեցություն ապահովող ամենաարդյունավետ միջոցն է: Ըստ interesbook.ru-ի՝ այն ոչ միայն օգտակար է առողջ մարդկանց, այլև օգնում է ոտքի կանգնել անգամ անհույս մարդկանց: Վարսակն օգնում է վերադարձնել կենսական ուժն ու առողջությունը:
Կարող եք այն որպես թեյ խմել:
1ճ/գ վարսակը 2 բաժակ ջրով մոտավորապես 1 ժամ եռացրեք ցածր կրակի վրա:
Բացի այդ, կարող եք նաև այլ բաղադրատոմսեր ընտրել, որոնք նույնպես օգտակար են առողջության համար:
1 բաժակ վարսակի փաթիլները 5 բաժակ ջրով եփեք այնքան ժամանակ, մինչև ջրի կեսը մնա, մոտավորապես կիսելի նման զանգված պետք է ստանաք:
Ստացված խառնուրդը քամեք և լուծույթի մեջ լցրեք հավասար չափաքանակով կաթ, նորից եռացրեք: Եփված զանգվածին ավելացրեք 4թ/գ մեղր: Ստացված ըմպելիքը պետք է խմել օրվա ընթացքում 2 կամ 3 անգամ՝ գոլ վիճակում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը