
«Բենիտեսը «Ռեալի» մարզիչն է, և ես ոչ մի տեղ չեմ շտապում». Զինեդին Զիդան

«Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել առաջին թիմում աշխատելու հնարավորության մասին:
«Ես «Կաստիլիայի» մարզիչն եմ, Բենիտեսը` «Ռեալի» առաջին թիմի մարզիչը, և ամեն ինչ դեռևս կարգին է:
Ինձ շատ բաներ դեռ չեն բավականացնում, բայց այլ տեսանկյունից մարզիչը միշտ չէ, որ բացարձակ պատրաստ է լինում: Ես ամեն ինչ անում եմ այնպես, ինչպես ժամանակ` քայլ առ քայլ: Ես ոչ մի տեղ չեմ շտապում:
Կարևորն այն է, որ հաճույք ստանաս այն բանից, ինչ անում ես ամեն օր: Ես դեպի ապագան չեմ նայում, բայց չեմ նայում նաև դեպի անցյալ: Իմ ներկան «Կաստիլիան» է, իմ ֆուտբոլիստները, մարդիկ, որոնք ինձ հետ աշխատում են, և մենք շարունակում ենք գնալ մեր ճանապարհով»,- ասել է Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը