
Դոնի Ռոստովում հայրը կացնահարել է իր երեխաներին ու փորձել է ինքնասպան լինել

Դոնի Ռոստովում 60-ամյա տղամարդը կասկածվում է 2000 թվականին ծնված որդու ու 1994 թվականին ծնված դստեր դաժան սպանության մեջ, հայտնում է ntv.ru-ն:
Նախնական տեղեկություններով՝ նոյեմբերի 22-ի գիշերը, գտնվելով իր բնակարանում, չարագործը կացնահարել է իր երեխաներին:
Դրանից հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել:
Կասկածյալին ցուցաբերվել է օգնություն, նա հոսպիտալացվել է:
Մոտ ժամանակներս լուծվելու է նրան կալանավորելու հարցը: