Ինչպես հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային, սկսվել է Իրանին С-300-ներ մատակարարելու գործընթացը:
Համացանցում է հայտնվել մի խումբ փաստաբանների մասնակցությամբ տեսահոլովակը« որտեղ վերջիններս «Ոչ» են ասում առաջարկվող սահմանադրական փոփոխություններին՝ պատճառաբանելով, թե ինչու:
«Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր անթոլոգիայի գաղափարի ստեղծման օրից երկու տարի շարունակ համբերատար եղել են մեր կողքին, և ես ուզում եմ, առաջին հերթին՝ հատուկ ընդգծել «Գազպրոմ Արմենիա» ընկերության անունը, որի ներկայացուցիչներն ահա այստեղ են և կներկայացնեն նախագծի մանրամասները»:
«Դու հիմա իշխանությունների կողմից ես խոսում: Ասում ես՝ թող մնա էս Սահմանադրությունը: Մի քանի օր առաջ էլ դու ընդդիմություն էիր, էս իշխանությանը դեմ էիր»,- ասաց տղամարդը: Վ. Շուշանյանը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ ընդդիմություն»: Տղամարդը շարունակեց. «Ասենք՝ Սահմանադրությունը փոխվեց, ինչո՞ւմն է քո վստահությունը, որ Սահմանադրությունը չփոխվեց, ինչ-որ բան կփոխվի»: Ի պատասխան Վ. Շուշանյանն ասաց. «Ասեմ՝ ոնց ա փոխվելու: Դեմդ գալիս ա 2017թ. պառլամենտական ընտրությունը, գալիս ա նախագահական ընտրությունները՝ իրանք թեկնածու չունեն»: Վեդիի բնակիչը հարցրեց. «Ի՞նչ գիտես»: Վաղինակ Շուշանյանը պատասխանում է. «Բա ո՞ւր ա, իրանք սկի չեն կարում ասեն»:
Բելգիան կարող է միանալ ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, որը պայքար է մղում Սիրիայի տարածքում ԴԱԻՇ-ի դեմ, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին տված Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնի հարցազրույցին:
Զինծառայող Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նոյեմբերի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել Վ. Հ.-ի տնից 370.000 դրամ արժողության ոսկյա զարդեր գողանալու մասին:
Հրամանի համար հիմք են հանդիսացել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված և 2015թ. նոյեմբերի 17-ի, 18-ի և 19-ի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննություն կազմակերպող հավաստագրման հանձնաժողովների արձանագրությունները:
Հեռուստանախագծի մասնակիցները բաժանված են 2 խմբի: Հյուսիսիային ճակատի խմբում ընդգրկված են «այո»-ի կողմնակիցներ, Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, Միքայել Մելքումյանը և ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ինչպես նաև «ոչ»-ի կողմնակիցներ Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը, Նարեկ Այվազյանը:
Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն պարտվեց «Կռիլյա Սովետովին» (0:2), «Զենիթը» հաղթեց «Ուրալին» (3:0):
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, Ռուսաստանի Դաշնության հարկային մարմինների ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում, նոյեմբերի 20-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ընդլայնված խորհրդի նիստին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ֆրանսիայի մաքսային ծառայության մեկ սպա սպանվել ու երկու ոստիկան վիրավորվել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Նոյեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կրթագիտական համակարգի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակրի ավիացիան իրականացրել է իր առաջին մարտական թռիչքներն ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դիրքերի դեմ Սիրիայում ու Իրաքում, հայտնում է RIA Novosti-ն:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 21-ին, ժամը 2.20-ին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Վարդիթեր Շ.-ին:
«Յունիբանկը» ձեռնամուխ է եղել «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագրի պատրաստմանը
Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ռոման» ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ (2:2), իսկ «Յուվենթուսը» հաղթեց «Միլանին» (1:0):
Մի քանի օր առաջ մահացել է Լոռու մարզի Մղաթ համայնքի համայնքապետ Վաչագան Նավասարդյանը:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքին: Այս մասին հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է ԱՄՆ Նևադա նահանգ և մի շարք հանդիպումներ ունեցել այնտեղ:
34-ամյա Մալիկ Հուսեյնովն այսօր ինքնահրկիզվել է «Մուգանբանկի» դիմաց: Տղամարդուն ծանր վիճակով տեղափոխել են Բաքվի Հանրապետական այրվածքային կենտրոն:
Դոնեցկի մարզի բնակիչը փորձել է ձեռքի ճամպրուկով «Կիև» («Ժուլյանա») օդանավակայան մտցնել նռնակ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի մամլո ծառայությանը:
Նոյեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ֆիլադելֆիայից ամերիկուհի Քրիստեն Մասիանտոնիոն հայտնել է, որ իր 1 տարեկան դստեր գլխուղեղի ուռուցքը փոքրացել է: Կնոջ խոսքով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ այս տարվա սեպտեմբերին Ջաննային համբուրել էր Հռոմի պապը, գրում է CBS Philadelphia-ն:
Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Համբուրգը» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (3:1), «Վոլֆսբուրգը» ջախջախեց «Վերդերին» (6:0), իսկ «Շալկե-04»-ը պարտվեց «Բավարիային» (1:3):
Բրյուսելի ներգաղթյալների Մոլենբեկ կոմունայում ավտոբուսների վարորդների կեսից ավելին այսօր դուրս չեն եկել երթուղիներ, հայտնում է RTL-ն:
Նոյեմբերի 22-ին, ժամը 20.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 15-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: