
Բեմադրություն էր. մահացած ծննդկանի հարազատները չեն հավատում, որ բժշկուհին վատառողջ է. news.am

Երեւանի Շենգավիթ ԲԿ-ից Էրեբունի ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները չեն հավատում, որ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը առողջական խնդիրներ ունի եւ ի վիճակի չէ մասնակցել քննչական գործողություններին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մերի Մարգարյանի հայրը ՝ Վաղինակ Մարգարյանը, նշել է, որ իրենք միջնորդելու են, որպեսզի փորձաքննություն նշանակվի՝ պարզելու բժշկուհին իսկապես առողջական խնդիրներ ունի, թե ոչ:
«Շուշանիկ Բախշյանը շատ մտերմիկ հարաբերություններ ունի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի հետ, եւ համոզված ենք, որ սա բեմադրություն էր, որ խանգարեն քննչական գործողություններին, փորձաքննությունը ամեն ինչ կպարզի»,-ասել է Վաղինակ Մարգարյանը:
Բժիշկները քննչական կոմիտեին հայտնել էին, որ Բախշյանն առողջական խնդիր ունի եւ չի կարող մասնակցել որեւէ քննչական գործողություն, սակայն հայտնի չէ, թե որքան ժամանակով: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ վիճակում է բժշկուհին:
Մանրամասներն` այստեղ