
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Երևանի քաղաքապետարանը դիմել է տնտեսվարողներին: Հայտարարության մեջ ասվում է.
«Համաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները ձմռան ամիսներին պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները:
Ըստ այդմ, հորդորում ենք բոլորին պահպանել նշված կարգի պատշաճ իրականացումը: Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկիրառվեն տուգանքներ»:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն