Հունվարի 28-ին սպասվում է մինչև -30 աստիճան ցուրտ. armtimes.com
Հայաստանում եղանակը կրկին կսկսի տաքանալ հունվարի 29-ից: ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի կանխատեսումների վրա հիմնվելով այս տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում փոխանցել է կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա ասելէ, որ մինչեւ հունվարի 28-ը մեր երկրում կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը, որի հետեւանքով Հայաստանում կշարունակի նվազել օդի ջերմաստիճանը եւ մասնավորապես հունվարի 28-ին դա կհասնի իր պիկին. այդ օրը լեռնային շրջաններում սպասվում է մինչեւ -30 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում եւ Երեւանում՝ -15…-17 աստիճան:
Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ Հանրապետությունում ձյան տեղումները կշարունակվեն մինչեւ վաղը՝ հունվարի 26-ի կեսօր: Կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն:
Անդրադառնալով արդեն գրանցված տեղումներին՝ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալն ասաց, որ անցած գիշեր հանրապետության որոշ հատվածներում տեղումներն այնքան առատ են եղել, որ գրեթե կազմել են ամբողջ ամսվա համար նախատեսված տեղումների նորման:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: