Որոշ ճանապարհներին սաստիկ բուք է. խորհուրդ է տրվում երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և խիստ ցածր տեսանելիության պատճառով հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ, Արագած-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Մարալիկ, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները, Սպիտակի ոլորանները, Ջաջուռի լեռնանցքը:
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:
Նշված ավտոճանապարհներով խորհուրդ է տրվում երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն