Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները չեն ցանկանում դադարեցնել կրակը Ռուսաստանի պատճառով

Սիրիական խմբավորումները հայտարարել են BBC-ին, որ չեն դադարեցնի ռազմական գործողությունները, քանի որ չեն հավատում, թե Ռուսաստանը կդադարեցնի ռմբակոծությունները ու չի աջակցի իշխող ռեժիմին:

Սիրիական երեք ապստամբ խմբերի ներկայացուցիչները լրագրողներին պատմել են իրենց կասկածների մասին՝ կապված ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը այդ շաբաթ կնքվել էր գերտերությունների միջև:

«Մենք թերահավատ ենք ռուսների հաշվով»,- հայտարարել է Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչը:

«Ահրար աշ-Շամ» խմբավորումն էլ հայտարարել է, որ կդադարեցնի պայքարն այն ժամանակ, երբ իրենց դեմ դադարեն կռվել կառավարական զորքերը, որպեսզի խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա անվտանգ հատել սահմանը, պատանդներն ազատ արձակվեն, իսկ պաշարված շրջանները ազատագրվեն:

«Ֆայլակ աշ-Շամ» խմբավորումը, որը կոալիցիա է կազվել 7 այլ խմբերի հետ երկրի հյուսիսում, հայտարարել է, որ ապստամբները զենքը վայր չեն դնի, քանի իշխանության ղեկին Բաշար Ասադն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29