
«Նոր Հայաստանը»՝ Գևորգ Սաֆարյանի գործի ընթացքի վերաբերյալ

Սերժ Սարգսյանը դեռևս չի կողմնորոշվել քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանի գործի հետագա ընթացքի լուծման հարցում:
Ուստի նրա ձեռքում պատժիչ գործիքների վերածված իրավապահ մարմինները և դատարանը, Գ. Սաֆարյանի մեղքի ապացույցներ չունենալով, մատնվել են անգործության և ժամանակ շահելու նպատակով դիմում են տարատեսակ խուսանավումների՝ զուգահեռաբար լուծելով նաև նրան հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու խնդիրը:
Այդ մասին են վկայում ոչ միայն Գևորգ Սաֆարյանի գործով ըստ էության քննչական գործողություններ չկատարելը, այլև քննիչի չներկայանալու պատճառով փետրվարի 12-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու դիմումի քննության հետաձգումը:
Այդուհանդերձ՝ վարչախմբի ռեսուրսներն անսահմանափակ չեն: Հատկապես Գևորգ Սաֆարյանի գործով առաջացել է մի իրավիճակ, երբ միջազգային ճնշումների առկայությամբ միանգամայն իրատեսական է դառնում նրա ազատության համար պայքարի դրական ելքը:
Գրավի դիմաց Գևորգ Սաֆարյանի ազատ արձակելու վերաբերյալ դիմումի քննությունը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 15-ին, ժամը 14:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հանուն ազատ քաղաքացու պայքարի առաջամարտիկ Գևորգ Սաֆարյանին ազատության մեջ տեսնելու և պայքարի դաշտ վերադարձնելու համար դատարանի դիմաց կազմակերպվող ակցիային յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը կարող է նշանակություն ունենալ:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-