Բաժիններ՝

Կանայք նշել են առաջատար լյուքս բրենդները

Chanel եւ Hermes ֆրանսիական նորաձեւության տները գլխավորել են առաջատար լյուքս բրենդների ցուցակը: Այդ մասին վկայում են Luxury Institute կազմակերպության կողմից անցկացված հետազոտության տվյալները:

Հարցմանը մասնակցել են գրեթե 4 հազար կանայք յոթ երկրներից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Իտալիայից եւ Գերմանիայից: Դրա մասնակիցներին հարցեր են տրվել դիզայներական առարկաների որակի եւ բացառիկության վերաբերյալ: Նաեւ հարցմանը մասնակցած կանայք պետք Է ընկերություններին գնահատականներ տային ըստ 10-բալանոց սանդղակի: Արդյունքում՝ ցուցակի վերին հորիզոնականներում, բացի Chanel-ից եւ Hermes-ից, հայտնվել են նաեւ Loro Piana-ն, Akris-ը եւ Brunello Cucinelli-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս