Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Հանովերին» (1:0), «Բավարիան»` «Աուկսբուրգին» (3:1), իսկ «Շալկե-04»-ը պարտվեց «Մայնցին» (1:2):
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Ադրբեջան կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին: Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, ամենշաբաթյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Ջաբիրի Անսարին:
Փետրվարի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Մինչև 5 տարեկան երեխաների մոտ դա ցայտուն երևում է, որից հետո՝ ելնելով կրոնափիլիսոփայական, կենցաղային դաստիարակությունից, միջավայրից, քնում է դա: Որոշակի ժամանակ հետո, ինչ-որ սուր սթրեսային վիճակներից, հարվածներից նորից արթնանում է: Մեկի մոտ դա կարող է պայծառատեսությամբ արտահայտվել, մյուսի մոտ՝ լսողությամբ, և այլն: Եթե մարդը պատրաստ չէ դա հասկանալ ու ընկալել, ապա շատ վտանգավոր է առողջության համար, քանի որ ձայներ է լսում, բաներ է տեսնում ու չգիտի՝ ինչ անել: Կարծրատիպերն ու դոգմաները մարդուն դնում են մի վիճակի մեջ, որ նա չի կարողանում ապրել այնպես, ինչի համար ինքը նախաստեղծված է»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին, տեղեկացնում է APA գործակալությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2015թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռեալը» հաղթեց «Ատլետիկին» (4:2), «Վալենսիան»` «Էսպանյոլին» (2:1):
ԱՄՆ պետդեպարտամենտը հստակ պատասխան չի տվել ադրբեջանական Turan գործակալության ու «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի համատեղ հարցմանը, որը վերաբերել է ԱՄՆ Պետդեպարտեմենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի մասնակցության աստիճանին ԵԽԽՎ-ում ԼՂ-ի վերաբերյալ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ tարածքներում» զեկույցի չընդունման հարցում, տեղեկացնում է contact.az-ը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 6 տարով:
«Ֆրանսիացիները ճանաչել են, գերմանացիները նույնպես, ինչո՞ւ թուրքերը չպետք է ճանաչեն տեղի ունեցածը: Ոչ ոք թուրքերին չի հարցրել թե ինչու սպանեցին հայերին: Ինչն էր պատճառը: Կրո՞նը … ես չեմ հավատում: Ես կարդացել եմ Ղուրանը՝ հասկանալու, թե արդյոք այնտեղ նման բան կա գրված: Բացարձակ, հետևաբար պատճառը կրոնը չէր»,- ասում է երգիչը:
Արման Հարությունյանը ծնվել էր 1994 թվականին Տավուշի մարզի Ոսկևան գյուղում: 2012 թվականին, պարտադիր զինծառայությունից զորացրվելուց հետո, որպես պայմանագրային ծառայող զինվորագրվում է Նոյեմբերյանի գնդում՝ պաշտպանելու համար հայրենի գյուղի սահմանները: Երիտասարդը որոշում է ուսումը շարունակել սահմանի վիճակը կարգավորվելուց հետո, սակայն նրա բոլոր երազանքներն այդպես էլ անկատար են մնում՝ թշնամու գնդակի պատճառով: Արման Ալիկի Հարությունյանը զոհվում է 2015 թվաականին հայրենի սահմանները պաշտպանելիս:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատժիչ գործողությունների:
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է 28 մլն եվրոյի: 2015 թ. փետրվարի 4-ի դրությամբ նրա տրանսֆերային արժեքը 21 միլիոն եվրո էր: Այս տարվա ցուցանիշը հայազգի ֆուտբոլիստի կարիերայում առայժմ ամենաբարձրն է:
ՀԴԿ նախագահության նիստում քննարկվեց Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը մասնակցելու հարցը: Անդրադարձ կատարվեց ընդդիմադիր ուժերի հնարավոր համագործակցության մասին վերջերս շրջանառվող հայտարարություններին:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցութ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանած 51-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել:
2016թ. փետրվարի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ավտովթարի ենթարկվելու հետևանքով մահացել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատուկ կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության մայոր Վահե Գեղամի a2016թ. փետրվարի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ավտովթարի ենթարկվելու հետևանքով մահացել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատուկ կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության մայոր Վահե Գեղամի Ավետիսյանը։Ավետիսյանը։
Բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ կինը Կապանի հիվանդանոցից իրենց մոտ է տեղափոխվել ծանր վիճակում, մի քանի օր կոմայի մեջ մնալու մեջ մնալուց հետո մահացել է, նա ունեցել է ուղեղի եւ թաղանթների բորբոքում:
Լիբիայի նախագահական խորհուրդը հայտարարել է ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին: Դրանում ընդգրկվել է 13 նախարար ու 5 պետնախարար, հայտնում է TASS-ը:
Virgin Atlantic ավիաընկերությանը պատկանող A340 ինքնաթիռը ստիպված է եղել դադարեցնել Նյու Յորք չվերթը Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից թռչելուց անմիջապես հետո, հայտնել են ընկերության ներկայացուցիչները:
Քիչ առաջ ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության մեծ թվով աշխատակիցներ ուժեղացված հսկողությամբ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» բժշկական կենտրոն բերեցին ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, թե իր երկիրը կշարունակի Երկիր տեսակի արբանյակների գործարկման ծրագիրը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ների հաղորդագրություններին:
Վրաստանի կողմից վիզային (այցագրային) ռեժիմը դյուրացվել է փետրվարի 15-ից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպանի տեղակալ Մոհսեն Քեբրյայը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակում իրականացնելու գործով ձերբակալվել է 15 մարդ, որոնցից 12-ը կանայք են: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Բոսնիա և Հերգեգովինան Եվրամիությանն անդամակցության պաշտոնական հայտ է ուղարկել, հայտնում է Reuters-ը:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պաշտոնական այցով ուղևորվել է Իրան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Յուվենթուսը» հաղթեց «Նապոլիին» (1:0), «Միլանը»` «Ջենովային» (2:1), իսկ «Ռոման» հաղթեց «Կարպիին» (3:1):
Տեառնընդառաջի տոնն այս տարի նույնպես մեկտեղել էր Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում ընդգրկված բնակավայրերի նորապսակ զույգերին: Փետրվարի 14-ին Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ նորապսակների համար օրհնության կարգ կատարվեց: Ներկաները վայելեցին նաեւ Տաթեւի վանքի երգչախմբի կատարումները:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Հարությունյանի, «Արմենիա Թի-Վի» ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանի, և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` ի դեմս աշխատակազմի ղեկավար Լևոն Միքայելյանի, կնքել են եռակողմ համագործակցության հուշագիր` «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանի իրականացման վերաբերյալ: