
Աստանայում այրվել է Կենտրոնական Ասիայի ամենաբարձր երկնաքերը

Ինչպես հայտնում է Tengrinews.kz-ն, Աստանայում այրվել է «Աբու Դաբի Պլազա» նորակառույց համալիրը:
Ինչպես հայտնել է Ղազախստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչը, հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է ժ. 04.40-ին, իսկ 10 րոպե անց հրշեջները դեպքի վայր են ժամանել ու սկսել հրդեհաշիջման աշխատանքները:
Հրդեհը ծագել է նորակառույցի 25-րդ հարկում: Լուսանկարներից երևում է, որ կրակը հետագայում տարածվել է մի քանի հարկերում:
Նախնական տեղեկություններով՝ պայթել են գազի բալոնները:
Համալիրը կառուցման ավարտից հետո այն պետք է դառնա Կենտրոնական Ասիայի ամենաբարձր շինությունը: Ըստ նախագծի՝շենքի բարձությունը պետք է կազմի ավելի քան 380 մետր:
https://www.youtube.com/watch?time_continue=16&v=S0H40QUvEQA
https://www.youtube.com/watch?v=g6drfO61b8I