
«Մանչեսթեր Յունայթեդը» գոհ է Վան Գալից

«Մանչեսթեր Յունայթեդը» գոհ է ակումբի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի աշխատանքից:
«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը, ով որոշում կկայացնի 64-ամյա հոլանդացու վերաբերյալ, դիտարկում է զանազան տարբերակներ ակումբի ապագայի համար:
Սակայն, «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ պայմանագրի կնքման մասին բոլոր խոսակցությունները վաղաժամ են, հաղորդում է Sky Sports-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ժոզե Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքելու է եռամյա պայմանագիր և ստանալու է տարեկան 20 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը