
Քանյե Ուեսթը պատրաստվում է մանկական հագուստ կարել

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, որոշել է հագուստի շարք ստեղծել երեխաների համար: Այս մասին հաղորդում է WWD-ին՝ տեղեկացնելով, որ հենց այս մտահղացումն է լինելու նրա նոր հավաքածուի՝ Yeezy Season 4-ի հիմքում: Թե հատկապես ինչ մոդելներ են տեղ գտնելու շարքում եւ երբ է այն ներկայացվելու, արտիստը չի ճշտել:
Դիզայների կարիերան Ուեսթն սկսել է 2015 թվականին adidas Originals-ի հետ համագործակցությամբ: Նա արդեն թողարկել է հագուստի երեք հավաքածու: