
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մթերային խանութ է այրվել

Փետրվարի 13-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 8/1 շենքի մոտակայքում գտնվող խանութի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կուրղինյան 8/1 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում (մոտ 40 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.33-ին, մարվել՝ 08.37-ին:
Խանութում ամբողջությամբ այրվել են պատին ամրացված տաղավարները՝ մթերքով և ջերմահարվել 6 սառնարան: