Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման և Քրեակատարողական վարչության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Իրաքի զինվորականները հայտնաբերել են զանգվածային գերեզմանոց, որտեղ թաղված են վերջերս կառավարական ուժերի կողմից ԴԱԻՇ-ից ազատագրված Ռամադի քաղաքի տասնյակ բնակիչներ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Անբար նահանգում Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցչին:
Այս տարվա հունվարին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողների տարբեր խմբերին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 447,1 մլն դրամ։
Այսօր՝ փետրվարի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում բախվել են Dodge մակնիշի 39 DD 333 համարանիշի և Վազ 2107 մակնիշի 34 VC 761 համարանիշի ավտոմեքենաները:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին ու գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին հրաժարական ներկայացնել «իշխանության նկատմամբ վստահության վերականգնման համար»: Այս մասին Twitter-ում գրել է Պորոշենկոյի մամլու քարտուղար Սվյատոսլավ Զեգոլկոն, տեղեկացնում է TASS-ը:
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում իր թիմի մրցակից «Արսենալի» մասին:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հաստատել է ադմինիստրացիայի նոր ապարատի աշխատավարձերի փաստաթղթերը: Համաձայն դրա՝ բարձրացել են ադմինիստրացիայի աշխատակիցների աշխատավարձերը, հայտնում է dumskaya.net-ը:
«Մենք պետք է ցուցադրենք, որ ինտեգրումը գործում է, ու դա հավելյալ խթան է ինտեգրման գործընթացների համար: Ու, իհարկե, ձեր աջակցությունն անխոս կօգնի ձեզ՝ ավելի արդյունավետ առաջ շարժվել: Ես շնորհակալ եմ նրա համար, որ Դուք ասացիք, որ մեր հանդիպումները կլինեն շարունակական, սա անկասկած կօգնի բազմաթիվ հարցեր լուծել, որքան հնարավոր է՝ արագ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը մեկնաբանել է ֆրանսիական «ՊՍԺ»-ի կողմից «կապույտների» կիսապաշտպան Էդեն Ազարի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը:
Խորհուրդը «ՄԱՆԻՏՈՒՆ» («MONEYTUN») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը ներառել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին թույլատրել մասնակցել «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում, «ՎԱՐԴ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին տրամադրել գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա, վերաձևակերպել «ԳԵՎԱՍԱՐ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ- Ե 222 լիցենզիան: Ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Հայկ Զոհրաբյանի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 136 լիցենզիան:
Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ 2016 թվականին լուրջ մարտահրավերներ կան ոլորտի համար, ուստի պետք է հետամուտ լինել բոլոր նեդրումային ծրագրերի իրականացմանը: Նրա խոսքով՝ թեև անցած տարի շինարարության ոլորտում արձանագրվել է աճ, այդուհանդերձ այն բավարար չէ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է կատարել ոչ ստանդարտ, համարձակ, բայց հիմնավորված որոշումներ:
Վերջին ամիսներին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ բորբոքված կրքերը, որ վերաբերում էին նորանշանակ գեղարվեստական գեղավար Գեղամ Գրիգորյանի կողմից իրականացված կառուցվածքային փոփոխություններին, ստվերում են թողել թատրոնի բալետային կյանքի մանրամասները:
Տուլայի կենտրոնում սիրեցյալների միջև սկանդալ է հասունացել՝ հարսնացուն ձեռքի ծաղկեփնջով հարվածում է փեսացուին: Երիտասարդների վեճը ֆիքսել է վիդեոռեգիստրատորը, հայտնում է LifeNews-ը:
Օրինակ, «Կուդին» թեյը լյարդը մաքրող լավագույն միջոցներից մեկն է, կամ, ասենք, աղեստամոքսային համակարգի մաքրման համար խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել «Պուերե» սև թեյը:
2016 թ. փետրվարի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%:
«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկան Ուկրաինայի կառավարության ճակատատագրի վճռման օրը զարմացրել է քաղաքական գործիչներին ու լրագրողներին իր իմիջի փոփոխությամբ՝ արձակելով երկար հյուսքը: Նրա այդ քայլը դրական արձագանքների է արժանացել սոցցանցերում, գրում է RIA Novosti-ն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1933 թ. ծնված Մամսիկ Հ.-ն և հայտնել, որ հարևանը հարվածել է իր դեմքին:
ՀՀ Քննչական կոմիտեն, հանձինս իր աշխատակիցների, ճնշումներ և սպառնալիքներ է գործադրում այն անձնաց նկատմամբ, ովքեր բարձրաձայնում և վերոհիշյալ նախկին պաշտոնյաjին պատասխանտվության կանչելու պահանջ են ներկայացնում:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հիվանդանոցից գողություն կատարած անձի ինքնությունը։
Մշակույթի նախարարը զեկուցել է, որ 2015 թ. գերակա խնդիրների շարքում թատերարվեստի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում համալրվել են թատրոնների խաղացանկերը։
Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Թուրքիան սկսել է հրետանային հարվածներ հասցնել Սիրիայում քրդական «Դեմոկրատական միություն» (PYD) և «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունների (PKK) զինյալների դիրքերին, հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
Հավատացեք նոր Սահմանադրությունը ավելի ժողովրդավարական է, բխում է մեր տան յուրաքանչյուր անդամի շահերից: «Ուրեմն եկեք կյանքի կոչենք մեր Սահմանադրությունը», ինչպես իր խոսքում ասել է մեր երկրի ղեկավարը նախագահ Ս.Սարգսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2014 թվականի մարտին Ստեփանավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը։
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով 2015թ. պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 4.4 մլրդ դրամ գումար: 94 ծրագիր իրականացվել է քաղաքային, իսկ 206-ը՝ գյուղական համայնքներում: 20 ընտանիք ապահովվել է բնակարանով (Արարատի, Արմավիր և Շիրակի մարզերում):
ԱՄՆ նախկին նախագահ 91-ամյա Ջիմի Քարթերը «Գրեմմի»-ի է արժանացել «Լավագույն խոսակցական ալբոմ» անվանակարգում: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ մրցանակակիրների անունները հայտնի են դարձել փետրվարի 15-ին:
Իրանը չի դադարեցնի պայքարը ԴԱԻՇ ու «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:
Նախաքննության ընթացքում Ժորա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով, իսկ Արմեն Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով:
Թուրքական իշխանությունները հանդես են գալիս Սիրիայում ցամաքային օպերացիա սկսելու անհրաժեշտության օգտին՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին ձայնի իրավունքից զրկելու մասին խոսակցություններին: