Բաժիններ՝

Արթուր Ք.-ն ձերբակալված է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները քրեակատարողական հիմնարկներից մեկի մոտից, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդ, 1985 թ. ծնված Յուրիկ Ղ.-ին և ուղևոր, 1981 թ. ծնված Արթուր Ք.-ին:

Ավտոմեքենայի դռան պահոցում, կաշվե պայուսակի մեջ, հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` սպիտակ հեղուկով:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողները Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել Արթուր Ք.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված «Մետադոն» թմրամիջոցին նմանվող զանգվածներ, պոլիէթիլենային փաթեթներ, ստվարաթղթի մեջ փաթեթավորված «Կոկաին» թմրամիջոցին նմանվող թմրամիջոց, իսկ բնակարանի աղբամանի միջից՝ օգտագործված 7 ներարկիչ:

Հայտնաբերվածներն առգրավված են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Արթուր Ք.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29