Բաժիններ՝

Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի մահվան կապակցությամբ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի մահվան կապակցությամբ:

Նախարարի ցավակցական ուղերձում ասված է.

«Սիրելի տիկին Լեա Բուտրոս-Ղալի,

Մեծ ցավով տեղեկացա Բուտրոս Բուտրոս-Ղալիի մահվան մասին:

Նա մշտապես կհիշվի որպես 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային հարթակի ամենահեղինակավոր անձանցից մեկը, որպես կարկառուն պետական գործիչ և փայլուն դիվանագետ, ով բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարությունը, հմտորեն առաջնորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, անմնացորդ նվիրվածությամբ իր հարուստ գիտելիքներն ու փորձը ի սպաս դրեց աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանը և բարեկեցությանը:

Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու այս բացառիկ մարդուն` Բուտրոս Բուտրոս-Ղալիին, որի հետ հանդիպումներից մնացել են ամենաջերմ և վառ հիշողություններ:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ձեզ, Բուտրոս Բուտրոս-Ղալիի ընտանիքին, ընկերներին, գորընկերներին և բոլոր նրանց, ովքեր սգում են այս կորուստը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29