
Ռոբերտ Արզումանյանը վարձավճարով կխաղա Ղազախստանում

Հայաստանի հավաքականի և Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կխաղա Կարագանդայի «Շախտյորում»: Այս մասին հայտնել է «Ամկարի» գործադիր տնօրեն Դենիս Մասլովը:
Արզումանյանը վարձավճարով հանդես կգա մինչ 2016 թվականի նոյեմբերի 30-ը:
Արզումանյանն «Ամկար» էր տեղափոխվել 2015 թվականի ամռանը: Ընդհանուր առմամբ, նա ռուսական ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման:
Սիրարփի Աղաբաբյան