Թուրքիան իրավունք ունի ահաբեկչությունից պաշտպանվել բոլոր հնարավոր եղանակներով. ԱՄՆ
ԱՄՆ Պետդեպարտամնետի խոսնակ Ջոն Քիրբին ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ահաբեկչություններին առնչվող թեմաներին, հայտնում է APA-ն:
Ջոն Քիրբին ասել է, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունը եղել է ահաբեկչական ակտ, ինչի հետևանքով տուժել են անմեղ մարդիկ:
«Թուրքիան, ինչպես աշխարհի ցանկացած այլ երկիր, որը բախվել է ահաբեկչության սպառնալիքին, իրավունք ունի իր ժողովրդին պաշտպանել բոլոր հնարավոր եղանակներով: Ներկայում մենք ցանկանում ենք, որ YPG-ն ավելի կառուցողական քայլեր ձեռնարկի Սիրիայում, իսկ Թուրքիան դադարեցնի սահմանից այն կողմ հրետանային գնդակոծությունները»,- հայտարարել է նա:
Ջոն Քիրբին հավելել է, թե ներկայում Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ առավել արդյունավետ պայքար են մղում քուրդ զինյալները: «Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ քուրդ զինյալների պայքարում նրանց կցուցաբերվի աջակցություն երկնքից: Թող ոչ ոք չկասկածի, որ Միացյալ Նահանգները ավելի սերտ կհամագործակցի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ, որը կարևոր դաշնակից է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Սա չի նշանակի հավասարության նշան դնել Թուրքիայի ու խիզախ քուրդ զինյալների միջև»,- հայտարարել է նա:
Պետդեպի ներկայացուցիչն ասել է, թե հասկանում է Թուրքիայի անհանգստությունը՝ կապված իր սահմաններին քուրդ զինյալների գտնվելու հետ: «Մենք կշարունակենք բանակցել քրդերի հետ: Մենք չենք աջակցում սիրիացի քրդերի կողմից մասնակի ինքնիշխանության տրամադրմանը»,- ասել է նա: