Բաժիններ՝

Թուրքիան հրթիռակոծել է սիրիացի քրդերի դիրքերը

Թուրքիան առաջին անգամ հրթիռային հարված է հասցրել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևի՝ «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցության զինյալների դիրքերին, գրում է թուրքական Sabah թերթը:

Stinger ու I-Hawk տեսակների հրթիռների հրթիռակոծության հետևանքով ոչնչացել է PYD-ի մի քանի տասնյակ դիրք, գրում է թերթը:

Թուրքիան արդեն մեկ շաբաթ է, ինչ գնդակոծում է ահաբեկիչների դիրքերը՝ ի պատասխան իբր Սիրիայի տարածքից PYD-ի կողմից իր տարածքների գնդակոծության:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել են, որ երկիրը շարունակելու է գնդակոծել PYD-ի դիրքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս