Բիձինա Իվանիշվիլին Credit Suisse բանկի աշխատակցին մեղադրում է իրեն ֆինանսական մեծ վնաս պատճառելու մեջ
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Credit Suisse Group AG-ի աշխատակցին մեղադրում է իր գումարները սխալ կառավարելու ու ֆինանսական մեծ վնաս հասցնելու մեջ, գրում է The Wall Street Journal-ը:
Իվանիշվիլին այդ առնչությամբ երկու քրեական հայց է ներկայացրել Ժնևի դատախազություն դեկտեմբերին ու հունվարին: Շվեյցարական բանկի նախկին մենեջեր Պատրիկ Լեսկոդրոնը ձերբակալվել է, բանկը նույնպես նրա դեմ հայց է ներկայացրել՝ մեղադրելով ծառայողական հանցագործությունների մեջ:
Բանկային աշխատակիցը երկար տարիներ իր մի շարք հաճախորդների վնասները ծածկել է Իվանիշվիլիի հաշիվների օգնությամբ, սակայն նրա գործունեության կոնկրետ դետալներ դեռ պարզ չեն: Credit Suisse-ը 2015թ. սեպտեմբերին սկսել էր ներքին հետաքննություն այդ գործով:
Իվանիշվիլիի կարողությունը գնահատվում է գրեթե 5 մլրդ դոլար: