Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը քրիստոնեություն է ընդունել

Թուրքիայի խորհրդարանի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Սելին Սայե Բոկեն ուղղափառություն է ընդունել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Բուգյուն» թերթը, այն հարցին, թե հանդիսանում է նա քրիստոնյա, Իզմիրից (Զմյուռնիա) ընտրված ազգությամբ հույն պատգամավորն ասել է, որ իսկապես ինքն ուղղափառություն է ընդունել եւ մկրտվել Իսքենդերունի (Ալեքսանդրետ, Կիլիկիա) Անտիոքի ուղղափառ եկեղեցում: Սելինը ծննդով Թուրքիայի Հաթայի (Անտիոք, Կիլիկիա) նահանգից է:

AgionOros կայքը գրում է, որ չնայած սեփական կուսակցության կողմից ստացած բազմաթիվ քննադատական նկատողություններին եւ բացասական արձագանքին, Սելինը ոչ միայն ուղղափառություն է ընդունել, այլ նաեւ սկսել է իր հավատին դավանել հրապարակորեն:

Կայքի համաձայն` թուրքերն իրենք խոստովանում են, որ Թուրքիայում հազարավոր ծպտյալ քրիստոնյաներ են բնակվում:

«Այդ թեման շոշափվել է անցյալում եւս, ինչը վկայում է այն բանի օգտին, որ հարցը բոլորովին էլ փակված չէ: Այն ուղղակիորեն կապված է վերջին տարիներին բռնկված թուրքական ինքնության ճգնաժամի հետ` հարուցելով բազմաթիվ կողմնակի էֆեկտներ եւ հարցականի տակ դնելով ժամանակակից Թուրքիայի ապագան», -նշում է կայքը:

Կայքը հայտնում է, որ թուրքական Aksion թերթն անդրադարձել է Թուրքիայում քրիստոնեական բնակչության դրությանը` նշելով, որ Թուրքիայում 35 հազար ծպտյալ քրիստոնեական եկեղեցիներ կան:

Կայքը գրել է նաեւ, որ Թուրքիայում քրիստոնեական դպրոցները կրճատվում են, քանի որ առկա օրենքները սահմանափակում են աշակերտների ընդունելությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս