
Թուրքիան կընդունի ԵՄ-ից արտաքսված բոլոր անօրինական ներգաղթյալներին

Թուրքիան պատրաստ է հետ ընդունել բոլոր անօրինական ներգաղթյալներին, որոնք Եվրամիություն են ժամանում Թուրքիայից՝ հաշվի չառնելով վերջիններիս ազգային պատկանելությունը:
Ի պատասխան՝ ԵՄ-ն պետք է Թուրքիայից վերցնի մեկական սիրիացու, որն իրավունք կունենա Եվրոպայում հայցել քաղաքական ապաստան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն միգրացիայի հարցերով ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի արդյունքներից հետո, հայտնում է TASS-ը:
«Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ հետ ընդունել բոլոր անօրինական ներգաղթյալների Եվրամիությունից՝ հաշվի չառնելով նրանց ազգությունը»,- ասել է նա:
Դավութօղլուն հայտնել է, որ ԵՄ-ն ու Թուրքիան շարունակում են աշխատանքը միգրացիայի հարցով մինչև ԵՄ հաջորդ գագաթաժողովը, որը կայանալու է մարտի 17-18-ը: