
«Ամեն բանից առաջ հայ կինը մեզ համար եղած է հայ մայր». Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Վեհափառ Հայրապետն իր ուղերձում նշել է.
«Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, հիշեցում է առավել եւս շեշտելու կանանց ունեցած դերակատարությունը հասարակության կյանքում: Հայ ժողովուրդը հնուց ի վեր հատուկ հարգանք է ցուցաբերել ու շարունակում է ցուցաբերել հայ կնոջ նկատմամբ: Ամեն բանից առաջ հայ կինը մեզ համար եղած է հայ մայր, այլ խոսքով՝ առողջ հայ ընտանիքի դաստիարակը, մեր հոգեմտավոր արժեքների պահապանը եւ մեր ազգային ձգտումների ռահվիրան: Այսօր հայ մայրը կոչված է վերանորոգ նվիրումով պահպանելու հայ ընտանիքի սրբությունը: Միաժամանակ, մենք պարտավոր ենք հայ կնոջ դեր ը ավելի շեշտել մեր ազգային հավաքական կյանքում»: