Թուրքական «Ֆեներբախչե»-ն հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին:
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կարգադրել է սկսել ԱՄՆ-ի կողմից բրազիլական ապրանքների նկատմամբ 50%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու որոշման դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու գործընթացը:
Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ որոշմանը՝ լուծարելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Էլ չգիտենք՝ ում դիմենք, որ կառույցը մեզ թիկունք կլինի, ամառվա այս տապին 4 օր է՝ խմելու ջուր ընդհանրապես չենք ստանում։ Դիմել ենք տարբեր ատյանների։
Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակության փորձը)։
Հասարակության մեծ մասը գաղափարական առումով չի տեսնում ուժ, որին կարող է իր հայացքն ուղղել
«Արտաշես Վարդանյանը երկար ժամանակ բողոքում էր իր առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն, ցավոք սրտի, այդ բողոքները համապատասխան կերպով չէին արձագանքվում։ Չնայած բազմաթիվ բողոքներին, նրան չէին տեղափոխում հիվանդանոց կամ բժշկական մասնագիտացված հաստատություն՝ պատշաճ բժշկական օգնություն ստանալու նպատակով։ Բողոքների անտեսումը և համապատասխան արձագանքի բացակայությունը, ըստ ամենայնի, հանգեցրել են այն ողբերգական արդյունքին, որի մասին ստիպված եմ այսօր տեղեկացնել»:
Քաղաքական հայտը ինֆորմացիոն և ծրագրային առումով լինելու է պատրաստված. Նարեկ Կարապետյան
Լավ ղեկավարներ ենք ունեցել, որոնց կցանկանայինք ներգրավել, եթե մարդը պրոֆեսիոնալ է, պետք է աշխատենք. Նարեկ Կարապետյան
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա) կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ հաղորդագրության կապակցությամբ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին տեղեկացրել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին՝ Արևմուտքի կողմից բարի կամքի դրսևորման պայմանով։
025 թվականի սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին։ Այս մասին երեկ հայտնել էր Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Եկեղեցին ունի իր զավակների կարիքը. Մեր առաջ մեծ նպատակ ենք դրել` քրիստոնեության կենտրոն Հայաստան. Ալեքսան Ալեքսանյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Վիրուսային տիկնիկների» ստեղծող Լաբուբու Վան Նինը ընդգրկվել է աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում։ Նա Bloomberg-ի վարկանիշում զբաղեցրել է 85-րդ տեղը։
Փարիսեցիները զՔրիստոս փորձելու համար, իրենց աշակերտներէն ոմանք ղրկեցին անոր, որպէսզի անոր հարցնեն. «Մեր Օրէնքին համաձայն պէ՞տք է կայսրին տուրք տանք, թէ ոչ» (Մտ 22.17)։ Քրիստոս անոնցմէ պահանջեց ցոյց տալ իրեն տուրքի արծաթ դրամ մը։ Երբ անոնք բերին դրամը, Քրիստոս ըսաւ. «Ասիկա որո՞ւն պատկերն ու արձանագրութիւնն է»։ «Կայսրին» պատասխանեցին անոնք։ Յիսուս եզրակացուց ըսելով. «Գացէք եւ ինչ որ կայսրին կը պատկանի՝ կայսրին տուէք, եւ ինչ որ Աստուծոյ՝ Աստուծոյ տուէք» (Մտ 22.21)։
Չինաստանից քայլելով Թուրքիա հասած չինացի երիտասարդ Ջոն այժմ զբոսնում է Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու նահանգի Հանյոնի շրջանում։
Պարզվում է` մեր սննդային նախասիրությունները կապված են սննդարար նյութերի դեֆիցիտի, հորմոնալ ու մետաբոլիկ փոփոխությունների, հոգեբանական խնդիրների հետ:
Նիկոլ Փաշինյանը, որը թոշակների բարձրացումը սովորաբար հաշվում է ոչ թե բարձրացման չափով, այլ բարձրացումների քանակով, տարեսկզբին հոխորտում էր, թե երբեք Հայաստանում այսքան թոշակ չի բարձրացվել։
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն օգոստոսի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ինքնությունը չպարզված անձը Ստեփանավանի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է անում, նաև մոտը թմրամիջոց կա։
Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր սառեցրել է Վրաստանում գործող յոթ հասարակական կազմակերպությունների հաշվեհամարները։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 23-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկել են Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրի 47-ամյա բնակչի տունը։
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 26-ին բաժին է ներկայացել Երևանի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի մեղադրանքով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը). խափանման միջոցը՝ կալանք։
Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել Թուրքիայում, Հունաստանում և Կիպրոսում շոգ, չոր և քամոտ պայմանները։
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ սույն թվականի հուլիսին էլեկտրաէներգիայի արտադրությունը հասել է ռեկորդային մակարդակի թե՛ օրական և թե՛ ամսական կտրվածքով։
]Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 22․31-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ազդրի կտրած վերքով «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել Նոր Հաճնի բնակիչ 39-ամյա մի տղամարդու:
Վանաձորի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը կներառվեն և կշահագործվեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվների կազմում: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարությունը ԿԸՀ-ին է փոխանցում 3 181 տեսախցիկ։
Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը` ԱԱ-2026-ի ընտրական խաղերի համար
Թուրքիայի փոխնախարար Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին՝ դրանք որակելով «դժբախտ և որևէ ուժ չունեցող»։