Ճապոնիան դադարեցրել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի աշխատանքը ռեակտորի անսարքության պատճառով
Վերագործարկումից ժամեր անց Ճապոնիան դադարեցրել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի գործունեությունը․ գրում է BBC-ն։
Տոկիոյի Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանում «ռեակտորի գործարկման ընթացքում» տագնապ է հնչել, սակայն ռեակտորը մնացել է «կայուն», ասել է Տոկիոյի էլեկտրաէներգիայի ընկերության (Tepco) մամուլի խոսնակ Տակաշի Կոբայաշին։
Վեցերորդ ռեակտորը չորեքշաբթի վերագործարկվել է նախատեսվածից մեկ օր ուշ՝ ազդանշանային համակարգի անսարքության պատճառով։ Սա ատոմակայանի առաջին ռեակտորն էր, որը վերագործարկվել էր 2011 թվականի Ֆուկուշիմայի միջուկային աղետից ի վեր։
Ճապոնիան փակել էր իր 54 ռեակտորները 15 տարի առաջ Ֆուկուշիմայի ատոմակայանում տեղի ունեցած 9.0 մագնիտուդ երկրաշարժից հետո, որը հանգեցրել էր պատմության մեջ ամենասարսափելի միջուկային աղետներից մեկին։ Այդ ժամանակ ճառագայթման արտահոսքի պատճառով ավելի քան 150․000 մարդ ստիպված էր եղել լքել իրենց տները։ Շատերը չեն վերադարձել, չնայած այն երաշխիքներին, որ այնտեղ այժմ անվտանգ է։
Ռեակտորը նախատեսվում է շահագործել հաջորդ ամիս։
