Իրենք մեզ երբեք պետք չեն եղել․ Թրամփը՝ ԱՄՆ-ին պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու Միացյալ Նահանգներին։ Fox Business-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երբեք ստիպված չի եղել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից օգնություն խնդրել։

«Մենք երբեք ստիպված չենք եղել նրանցից որևէ բան խնդրել։ Գիտեք, նրանք ասում են, որ զորքեր են ուղարկել Աֆղանստան, և նրանք դա արեցին։ Բայց նրանք մի փոքր հետ էին մնում, մի փոքր հեռու էին առաջնագծից»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս