Թրամփի «Խաղաղության խորհուրդը» պաշտոնապես հաստատվեց

Դոնալդ Թրամփը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Այն նոր միջազգային մարմին է, որը նրա վարչակազմը դիրքավորում է որպես Միավորված Ազգերի Կազմակերպությանն այլընտրանք։

Դոնալդ Թրամփից բացի, կանոնադրությունը ստորագրել են նաև Ադրբեջանի, Արգենտինայի, Հայաստանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կատարի, Մարոկկոյի, Մոնղոլիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Պակիստանի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Ուզբեկստանի և Կոսովոյի առաջնորդներն ու պաշտոնյաները։

Արարողությունը տեղի է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։ Մասնակցել են Մերձավոր Արևելքի և Հարավային Ամերիկայի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հունգարիայի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները։ Սակայն, Միացյալ Նահանգների ավանդական արևմտաեվրոպական դաշնակիցներից ոչ մեկը չի մասնակցել։

Թրամփը հայտարարեց, որ «Խաղաղության խորհուրդը» կհամագործակցի այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության հետ։ Արարողությունից հետո Սպիտակ տունը «Խաղաղության խորհուրդը» հայտարարեց պաշտոնապես ճանաչված միջազգային մարմին։

Տեսանյութեր

Լրահոս