2025 թվականին Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ այցելուն Ռուսաստանից է եղել
Զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ Վրաստան այցելող Ռուսաստանի քաղաքացիների թիվն անցյալ տարի աճել է 11.1%-ով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ վիճակագրության՝ 2025 թվականին Ռուսաստանից Վրաստան է այցելել 1 մլն 579 հազար 664 մարդ, ինչը 157,841-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Ըստ ընդհանուր պատկերի, Ազգային զբոսաշրջության վարչության տվյալներով, անցյալ տարի Վրաստան է այցելել 7 մլն 803 հազար 239 միջազգային ճանապարհորդ, ինչը 5.9%-ով ավելի է 2024 թվականից։
Վարչության պարզաբանմամբ` 2025 թվականին ԵՄ երկրներից և Միացյալ Թագավորությունից գրանցվել է այցելությունների ռեկորդային թիվ՝ 499 հազար 890, ինչը 14%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։
Մասնավորապես, զբոսաշրջային այցելությունների առումով ևս, ըստ Ազգային զբոսաշրջության վարչության տվյալների, գրանցվել է ռեկորդային թիվ և հասել պատմական առավելագույնի՝ 5 մլն 521 հազար 866 այցելություն։ Արդյունքում, 2024 թվականի համեմատ աճը կազմել է 8.4%։
