Այս պատերազմը պետք է ավարտվի, Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել․ Թրամփ
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները. հաղորդում է Sky News-ը։
«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ Կտեսնենք, թե ինչպես կավարտվի ամեն ինչ», – լրագրողներին ասել է նա՝ լքելով Ուկրաինայի առաջնորդի հետ հանդիպումը։
Թրամփը նաև տեղեկացրել է, որ վաղը իր ներկայացուցիչները հանդիպում կունենան Պուտինի հետ։
Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը նույնպես հանդիպումը որակել է «լավ»։ Այս մասին էլ հաղորդել է UNIAN-ը։
Նկատենք, որ առաջնորդները հետագայում համատեղ հայտարարություն չեն արել։
