Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հունվարի 27-ի ամրագրումները կսպասարկի հունվարի 24-ին

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հունվարի 27-ին սահմանված ոչ աշխատանքային օրում չի չեղարկելու ամրագրումները և դրանք կսպասարկի հունվարի 24-ին՝ շաբաթ օրը։ Ամրագրված անձինք պետք է ներկայանան վայր՝ ամրագրված ժամից առնվազն 15 րոպե վաղ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ 20․01․2026 թ․ ընդունված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված լրացման համաձայն՝ հունվարի 27-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր։

Քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու համար Ծառայությունը չի չեղարկում արդեն իսկ կատարված ամրագրումները և դրանք սպասարկելու է ամբողջ ծավալով՝ հունվարի 24-ին։

Հունվարի 27-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից մատուցվող ծառայությունների համար նախապես հերթագրված անձինք (ինչպես migration.e-gov.am հարթակի, այնպես էլ EarlyOne հավելվածի միջոցով) կսպասարկվեն 2026 թվականի հունվարի 24-ին՝ շաբաթ օրը։

Խնդրում ենք ներկայանալ սպասարկման վայր՝ ամրագրված այցի ժամից առնվազն 15 րոպե շուտ։

Ծառայությունից կրկին հիշեցնում են, որ 24․01․2026,թ․ սպասարկումը կկազմակերպվի բացառապես հունվարի 27-ին հերթագրված անձանց համար, ինչպես նաև կտրամադրվեն 2026 թ․ հունվարի 23-ի դրությամբ հանձնելու ենթակա անձնագրերն ու նույնականացման քարտերը:

Տեսանյութեր

Լրահոս