Կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը, ընդգծվել է Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը. ՆԳ նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով նաև Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը որպես մարդկային կապերի ամրապնդման միջոց։ Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը, որի շրջանակում ռազմավարական համագործակցության օրակարգն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ուղղություններ։

Դեսպան Ալեքսանդրա Քոուլը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերն առաջիկա տարիներին կընդլայնվեն ու կզարգանան՝ նպաստելով գործընկերության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հիբրիդային մարտահրավերների համատեքստում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կիբեռանվտանգության ուղղությամբ համատեղ գործողությունների հնարավորություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերի կազմակերպման, ինստիտուցիոնալ ու մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով փորձի փոխանակման վերաբերյալ:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս