Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ

Կառավարությունից տեղեկացնում են՝ Դավոս կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Մասնավորապես, վարչապետը փոխգործակցության հնարավորություններն է քննարկել Schneider Electric ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Մայքլ Դելլի և գործարար Նուբար Աֆեյանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորությունները, ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները»,- նշվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Նկատենք՝ հաղորդագրությանը կից լուսանկարներում՝ ի թիվս «միջազգային գործընկերների ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների»՝ նաև Իլհամ Ալիևի լուսանկարն է

Տեսանյութեր

Լրահոս