
Ռոբերտ Քոչարյանն ասելիք ունի՝ վաղը կխոսի. պաշտպան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը կշարունակվի վաղը՝ փետրվարի 1-ին։
Նշենք, որ նիստին ներկա էր նաև Ռ. Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս նիստի ընթացքում հասցրել են ներկաայցնել բողոքը և մնում է միայն, որ մյուս պաշտպանները ներկայացնեն իրենց նկատառումները։
«Պարոն Քոչարյանն էլ ունի ասելիքներ, վաղը նա կխոսի»,-ասաց Հ. Ալումյանը։
Զվարթ Խաչատրյան