«Հայաստանում մարդու իրավունքները շարունակում են ոտնահարվել». Զարուհի Փոստանջյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան մասին

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրերս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Haynews.am կայքի հիմնադիր-պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին, որը 44 օր գտնվում էր հացադուլի մեջ, նշեց, որ այդ դեպքն ապացուցում է, որ Հայաստանը շարունակում է մնալ ավտորիտար երկիր։
Նրա բնորոշմամբ՝ այդ երևույթին քննադատաբար է վերաբերվում։

«Այս ուղղությամբ հայկական իշխանությունները դրսևորել են ապօրինություններ և դրսևորել են հանցավոր անգործություն։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում մարդու իրավունքները շարունակում են ոտնահարվել, որի վերաբերյալ արդեն ունենք դատական ակտ ՄԻԵԴ-ի կողմից՝ կապված Սամվել Մայրապետյանի գործի հետ»,- ասաց Զ. Փոստանջյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031