Վերականգնեք հոդերի շարժունակությունը

Մաքրեք 300-400գ սխտորը, աղացեք, լցրեք մեկ լիտրանոց տարայի մեջ, վրան ավելացրեք չզտված բուսական յուղ: 2 շաբաթով թրմեք մութ վայրում՝ ամեն օր խառնելով տարայի պարունակությունը:

Այսպիսով, սխտորի յուղը պատրաստ է: Այն անցկացրեք մի քանի շերտանոց թանզիֆի միջով և օգտագործեք:

Օգտագործման եղանակը.

Յուղը քսում եք ցավոտ մասերին (օրինակ, գոտկատեղին՝ օստեոխոնդրոզի ժամանակ, կամ հոդերին՝ արթրոզի ժամանակ): Փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և տաք շալով, թողեք մնա ամբողջ գիշեր:

Կարդացեք նաև

Արդեն մի քանի օր անց կզգաք թեթևություն, շարժողականության կարգավորում և ցավերի պակաս: Բուժման կուրսը 2 ամիս է: Սխտորը լավացնում է ցավոտ հոդերում արյան շրջանառությունը՝ դրանով իսկ վերականգնելով ֆունկցիան:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս