«Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև նույնպես կար կոնֆլիկտ». Փոստանջյան
«1990-ականներին, երբ Արցախի ղեկավարը փաստացի Արթուր Մկրտչյանն էր, նույն կոնֆլիկտը եղել է նրա և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև։ Այժմ, երբ կան տարաձայնություններ՝ Արցախի տարածքային ամբողջականության հետ կապված, իհարկե, այնտեղ իշխանությունն ավելի խոցելի է և խոցվում է ՀՀ իշխանությունների կողմից։ Եթե մենք ցանկանում ենք իրապես ունենալ ժողովրդավար համակարգ, ապա պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ ցանկացած տեղում տեղական իշխանությունը պետք է գործի անկախ»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարոհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Արցախի իշխանությունների մասին ՀՀ-ից հնչող կարծիքներին, մասնավորապես՝ ԱՀ ԱԱՔ Վիտալի Բալասանյանի հասցեին։
Անդրադառնալով ՀՀ իշխանություններին, Զ. Փոստանջյանը նշեց, որ բոլոր մարզպետները նշանակվում են ՀՀ վարչապետի կողմից, հանրությունն էլ ականատես է եղել, թե նրա նշանակած մարզպետներն ինչ կարողություններ ունեն։
«Տեսանք նաև, թե այդ մարդիկ, որոնք մի քանի ամիս էին աշխատել, ինչ եռանդով էին իրենց պարգևատրել` չնայելով այն հանգամանքին, որ տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ որևէ դրական ցուցանիշ նրանք չէին ներկայացրել։ Մենք ուզում էինք՝ հեղափոխություն լիներ, որպեսզի փոխվեր այս համակարգը, այսինքն՝ մարզպետը նշանակվեր ոչ թե Նիկոլ Փաշինյանի ճաշակով ու ցանկությամբ, այլ ներկայացնել տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագիր, որին համապատասխան ընտրվեր մարզպետ։ Այլ ոչ թե Փաշինյանն իր կուսակցին նշանակեր մարզպետ, որն էլ իր պատկերացմամբ կոկորդիլոսաբուծությամբ պետք է զարգացնի մարզը»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան