Բաժիններ՝

««Ռեալը» ֆուտբոլի պատմության լավագույն ակումբն է». Սոլարի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին նշել է, որ համարում է մադրիդյան ակումբը լավագույնը պատմության մեջ:

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «սերուցքայիններին» չէր ներառել տասնամյակի լավագույն թիմերի իր թոփ-եռյակում և առավելությունը տվել էր «Բավարիային», «Յուվենթուսին» և «Բարսելոնային»:

«Կարծում եմ՝ Խոսեպը դա հատուկ էր արել: Բայց մենք չենք պատրաստվում պայքարել մեկ տասնամյակի համար, որովհետև «Ռեալը» լավագույն ակումբն է ֆուտբոլի պատմության մեջ: Մադրիդյան ակումբը երբեք ոչ մեկին չի թերագնահատում և հենց դրա համար էլ նա մեծագույնն է»,- Սոլարիին է մեջբերում AS-ը:

21 տուրերից հետո «Ռեալը» հավաքել է 39 միավոր և գրավում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը: Առաջատարը «Բարսելոնան» է՝ ակտիվում ունենալով 49 միավոր, երկրորդ տեղը 44 միավորով գրավում է «Ատլետիկոն»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս