
Մեսսին կվերադառնա Արգենտինայի հավաքական

Ինչպես հաղորդում է AS-ը՝ հղելով Ole-ին, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Արգենտինայի հավաքական:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ 31-ամյա ֆուտբոլիստն ընդունել է համապատասխան որոշում և արդեն քննարկել է իր մտադրություններն ազգային թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ:
Հիշեցնենք, որ Մեսսին վերջին անգամ Արգենտինայի հավաքականի կազմում խաղացել է ԱԱ-2018-ում, որում նրա թիմը հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ էլ 3:4 հաշվով պարտվեց ապագա չեմպիոններին՝ Ֆրանսիայի հավաքականին: Դրանից հետո հարձակվողը դադարեցրեց իր ելույթները հավաքականի կազմում:
Մեսսին հանդիսանում է Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն. 128 խաղերում նա դարձել է 65 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը