«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում «Լիլի» հետ՝ թիմի առաջատար Նիկոլա Պեպեի ձեռքբերման վերաբերյալ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաեւ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է Կուբայի ևս 4 կազմակերպություն, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, պատկանում են Կուբայի զինված ուժերին և շահույթ են բերում վերջինիս:
Եվրոպական միության գերատեսչությունները սկսում են Արևելյան գործընկերության ապագա ռազմավարական ուղղությանը նվիրված ընդարձակ և ընդգրկուն, կանոնավոր խորհրդակցությունների շարք՝ նախապես սահմանված կառուցվածքով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ընդհատել հանգիստը Ֆորտ Բրեգանսոն նստավայրում, որպեսզի մասնակցի Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Քաիդ աս Սեբսիի հուղարկավորությանը, որը պլանավորված է հուլիսի 27-ին:
Պետությունը հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակում 2020 թվականից հեպատիտ Ց-ով տարեկան 1000 հիվանդի կապահովի անվճար դեղորայքով։ Առաջնահերթություն կտրվի այն անձանց, ում հիվանդությունը համարվում է ծանր:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է մրցաշրջանի նախապատրաստման մասին:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ, ավանդույթի համաձայն, հուլիսի 26-ին, կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտահոգություն է հայտնել թիմի խաղացողների վնասվածքների կապակցությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Հուլիսի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Էջմիածին քաղաքի Դանղյան փողոցի բնակիչներից մեկը բակում մշակումն արգելված բույս է աճեցնում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
«Ստեղծված իրավիճակը Սահմանադրական դատարանի ճգնաժամ չէի որակի: Այդուհանդերձ, ՍԴ-ի հետ քաղաքական իշխանության բացահայտ առճակատումը, ՍԴ-ի ներսում տեղի ունեցող խմորումները խիստ խնդրահարույց են»:
ՊՍԺ-ն այժմ Չինաստանում անցկացնում է մինչմրցաշրջանային հավաքը: Ինչպես հաղորդում է փարիզյան ակումբի թվիթերյան էջը, հարձակվող Նեյմարը թիմից անկախ է մարզվում:
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Հարկ է նշել, որ արդեն իսկ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ:
Օրերս ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում մի կին հաղորդում տվեց, որ անծանոթ մեկը գողացել է իր դրամապանակը, որի մեջ փող ու բանկային քարտեր են եղել՝ գաղտնաբառերով։
ՀՀ կառավարությունը քննարկելու է Արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար 47 մլն 198 հազար դրամ հատկացնելու հարցը:
Մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը միացել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին: 168.am-ի հետ զրուցում նա նշեց, որ համամիտ է բոլոր այն գնահատականների հետ, որոնք հնչեցնում են մասնագետները, և տեսնում է բոլոր այն ռիսկերը, որոնք մատնանշում են նրանք:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կոչ է արել ակումբի ղեկավարությանն արագացնել «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերի տրանսֆերի ձևակերպումը:
«Սքայ ակումբ»-ի հիմնադիր, Հայաստանի պարապլաներիզմի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը եռագույն պարապլանով առաջին թռիչքն է իրականացրել Սևանա լճի վրայով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արմեն Սարգսյանը։
Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակն արձագանել է «Իրատես» թերթի հրապարակմանը։
Թեև Հայաստանում սուր և քրոնիկ հեպատիտ Ց-ով և Բ-ով հիվանդացության նվազում է դիտվում, 2019-ի առաջին կիսամյակում հեպատիտ Ց է ախտորոշվել 706 պացիենտի շրջանում, ովքեր բուժհաստատություն են դիմել այլ խնդիրներով:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ:
«Ս.թ.հուլիսի 26-ին ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Հ.Ա.-ն վարելով իրեն պատկանող «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը, ինչպես նաև ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ՝ 1958թ ծնված Ա.Ա-ն, 1961թ ծնված Ս. Բ-ն, 1982թ ծնված Ռ.Ա-ն և 1994թ ծնված Ն.Գ.-ն տեղում մահացել են:
«Այո, դա ճիշտ է: Այլ տարբերակ չկար: Մենք նաև հայկական ավիաընկերությունների հետ ենք հանդիպել, իրենք էլ կարող էին դիմել և աջակցել, բայց տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ մեր հայկական ավիաընկերությունները չեն թռչում Եգիպտոս ու ամբողջ սիստեմա չունեն, թե ինչպես տոմսեր տպեն, սպասարկեն»:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նշել է, որ կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչը և Արթուրո Վիդալը պետք է պայքարեն մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ կա՛մ Վիդալը, կա՛մ Ռակիտիչը կարող են հեռանալ կատալոնական ակումբից: